Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 13.01.2012 10:38
Ինտերնետ - բանկային
ծառայություն


  "ԱՄԵՆՈՒՐ ՄԻԱՍԻՆ  "


 ինտերնետ-բանկային ծառայությունը հնարավորություն է ընձեռում ամենուր, 24/7 ռեժիմով, աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս ..., կառավարել Ձեր ֆինանսական միջոցները:

 ինտերնետ-բանկային ծառայությանը և ամենուր, 24/7 ռեժիմով` աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս..., կառավարեք Ձեր ֆինանսական միջոցները:

 ծառայության միջոցով Դուք կարող եք կատարել.

  • փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում)
  • արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով (բացառությամբ քարտային հաշիվների)
  • կոմունալ և այլ վճարներ (բացառությամբ քարտային հաշիվների)
  • միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին
  • ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով
  • վարկերի մարման հանձնարարականների ներկայացում
  • հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների և տեղեկատվության ստացում
  • քարտային, վարկային և այլ հայտերի ներկայացում
  • բանկին այլ հաղորդագրությունների ուղարկում:

Ինտերնետ-բանկային ծառայության դիմաց գանձվող վճարները սահմանվում են բանկի կողմից ընդունված սակագներով:

 ինտերնետ-բանկային ծառայությունն ունի անվտանգության հետևյալ միջոցները.

  • համակարգին հասանելիության համար անհրաժեշտ օգտագործողի անվան և գաղտնաբառի մուտքագրում (համակարգ մուտք գործելու համար կարող է պահանջվել գաղտնաբառի տառերի, տարբեր կոմբինացիաների, ստուգիչ նիշերի մուտքագրում)
  • ինտերնետային հաղորդակցության անվտանգությունն ապահովող պրոտոկոլները (SSL-Secure Sockets Layer)

 ինտերնետ-բանկային ծառայության օգտագործման նվազագույն պահանջներն են.

  • բանկային հաշիվ "Կոնվերս բանկում"
  • հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ
  • էլեկտրոնային փոստի հասցե

Հետևեք, որ Ձեր հաշիվներով գործառնություններ իրականացնելիս ինտերնետային կայքի հասցեն (URL) սկսվի https:// -ով:

   Հասանելի ամենուր, կիրառելի ցանկացած պահի, ապահով և անվտանգ:

Ինտերնետ-բանկային ծառայության պայմաններ

Ինտերնետ-բանկային ծառայության ուղեցույց 

Ինտերնետ-բանկային ծառայության ստացման հայտ

Հարգելի հաճախորդներ,

Հարցերի կամ որոշ դժվարությունների դեպքում կարող եք դիմել թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարներով` 511200, 511211:
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին:

Ինտերնետ-բանկային ծառայության համակարգ մուտք գործելու համար սեղմեք ներքոնշյալ հղումը.
 


Ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում: