Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 16.03.2011 10:40
Անհատ
ձեռնարկատերերի համար
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է անհատ ձեռնարկատերերին ընթացիկ և առարկայազուրկ մետաղական հաշիվ բացել բանկում և օգտվել բանկի բոլոր ծառայություններից շահավետ պայմաններով: Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը.
Հաճախորդի կողմից ներկայացվող`
  • ՀՀ պետական ռեգիստրում հաճախորդի գրանցման վկայական
  • ՀՎՀՀ /հարկային կոդ/
  • անձնագիր

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • հաշվի բացման դիմում /անհատ ձեռնարկատեր հաճախորդների/ (լրացնել)
  • հաճախորդի դրամական միջոցների կարգադրիչների "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" մեկ օրինակ` գրանցված հարկային տեսչության տարածքային մարմիններում(լրացնել)

Բանկն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների համար կարող է բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ` համաձայն առարկայազուրկ մետաղական հաշվի /հաշիվների/ բացման և վարման պայմանագրի (լրացնել):

Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են ոսկու հաշվառման համար: Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:

Մետաղական հաշիվները չեն երաշխավորվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: