Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 08.02.2012 10:40
Տրամադրվող գործիքներ
Վարկային հաշվիչ
"Կոնվերս բանկը" Ձեզ հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ վարկային գործիքներից. 

Վարկ

Վարկերը, որպես կանոն, օգտագործվում են երկարաժամկետ` սակայն  տրամադրվում է նաև կարճաժամկետ ներդրումների նպատակով: Վարկի մարումների համար հաշվի է առնվում բիզնեսի ներկա ու ապագա հոսքերը և մարվում է մասնաբաժիններով, հետաձգված ժամկետով կամ միանվագ` համաձայն փոխհամաձայնեցված ժամանակացույցի:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` Վարկի փաստացի մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում է ամսական կտրվածքով, սակայն կարող է նախատեսվել մարման այլ` ֆինանսավորմանը համարժեք ժամանակացույց:
 

Վարկային գիծ

Վարկային գիծը տրամադրվում է բիզնեսի ընթացիկ գործունեությունը և շրջանառությունը ֆինանսավորելու նպատակով: Այն տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ամբողջ ժամկետում հաճախորդին տրամադրվում են վերոնշյալ կետով սահմանված վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում հաճախորդն իրավունք ունի անսահմանափակ քանակով ստանալ վարկեր` պայմանով, որ գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների հանրագումարը  և նոր վարկի գումարը չի գերազանցի վարկային գծի ընդհանուր սահմանաչափը: Վարկային գծի ներքո տրամադրվող վարկերի բոլոր պայմանները և մարման ժամանակացույցը սահմանվում են վարկային գծի տրամադրման պահին: Վարկային գծի ժամկետի ավարտից հետո վարկեր չեն տրամադրվում, իսկ վարկային գծի ներքո տրամադրված վարկերը մարվում են համաձայն վարկային գծի պայմանագրով տրամադրված վարկերի համար սահմանված ժամանակացույցի, որոնց ավարտը կարող է լինել ավելի երկար վարկային գծի վերջնաժամկետից:

Վարկային գծի համար սահմանվում են հետևյալ չափանիշները`

Վարկային գծի ժամկետ Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի իրականացվում է Հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով կատարվում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում դադարեցում:
Վարկերի ժամկետ առավելագույնը 12 ամիս 
Տոկոսադրույք Սահմանվում է տարեկան տոկոսադրույք`  օգտագործված և չօգտագործված մասերի համար 
Տրամադրում

Վարկային գծի ներքո յուրաքանչյուր վարկ տրամադրվում է հաճախորդի գրավոր կամ "Ինտերնետ-բանկ" ծառայության միջոցով ներկայացված հայտի հիման վրա` ԱՖՎ հաստատման դեպքում:

Մարումներ

Տոկոս` որպես կանոն ամսական մարումներ, տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` փաստացի մնացորդի դիմաց
Մայր գումար` վարկային գծի պայմաններով սահմանված վարկերի մարման ժամանակացույցի համաձայն:  

Բանկային երաշխիք

Բանկային երաշխիքը տրամադրվում է հաճախորդին` որպես վերջինիս կողմից իրականացվող գործունեությունից բխող երրորդ անձանց հանդեպ ստանձնած պարտավորությունների ապահովման միջոց: Այն թույլ է տալիս հաճախորդին ապահովել առևտրային պայմանագրերով պարտավորությունների ստանձման պայմանները կամ դրանց կատարման շարունակականությունը առանց սեփական շրջանառու միջոցների շրջանառությունից դուրս բերման:
ԲԵ կարող է տրամադրվել ինչպես Հաճախորդի` Բանկում բացված հաշվին առկա դրամական միջոցների գրավով, այնպես էլ այլ ապահովվածությամբ` համաձայն Բանկում գործող գրավադրման պայմանների:
Բանկային երաշխիքի նամակում որպես գործողության վերջնաժամկետ նշվում է հաճախորդի կողմից պահանջվող ժամկետը, սակայն պայմանագրում և ծրագրային ձևակերպումներում որպես վերջնաժամկետ սահմանվում է վերոնշյալ ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը: Բանկային երաշխիքի բնօրինակը կամ պարտավորություններից ազատելու վերաբերյալ գրությունը ներկայացնելու դեպքում Բանկային երաշխիքը հաշվառումից հանվում է ներկայացման պահին, հակառակ դեպքում` պայմանագրով նախատեսված օրը, ընդ որում վերոնշյալ հիմքերից ոչ մեկը չներկայացնելու դեպքում տոկոսի հաշվարկը շարունակվում է մինչև պայմանագրով սահմանված օրը:

Բանկային երաշխիքը տրամադրվում է` համաձայն բանկում գործող սակագների,որպես կանոն առավելագույնը  մինչև 3 տարի ժամկետով բանկում ընդունված օրինակելի ձևով: Առանձնահատուկ և ոչ տիպային իրավական պայմաններ նախատեսող երաշխիք նամակների տրամադրումն իրականացվում է` Իրավաբանական վարչության հետ համաձայնեցնելուց հետո, իսկ ավելի երկար ժամկետով երաշխիքները տրամադրվում են Վարկային կոմիտեի որոշմամբ` անկախ երաշխիքի չափից: 

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի կարճաժամկետ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու նպատակով(օրինակ` որոշակի ժամանակահատվածում տարբեր վճարումների գծով պայմանագրային պարտավորությունները նախատեսված ժամկետներում կատարելու համար` դեբիտորների և նմանատիպ պարտավորությունների վճարումների ուշացումից անկախ): Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի բանկային հաշվին` բացասական/կրեդիտային սահմանաչափ սահմանելու միջոցով: Օվերդրաֆտը հնարավորություն է տալիս հաճախորդի` բանկային հաշվին միջոցների բացակայության դեպքում, հաշվից դուրս բերել գումարներ համախառն առավելագույնը Օվերդրաֆտի սահմանաչափի չափով:

Օվերդրաֆտի համար սահմանվում են հետևյալ սահմանափակումները.

Ժամկետ  Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի իրականացվում է Հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով կատարվում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում դադարեցում:
Տրամադրում

տրամադրման պահից ի վեր հաճախորդն օգտվում է Оվերդրաֆտից` բանկային հաշվից ելքագրում իրականացնելու միջոցով

Տոկոսադրույք                                 

Սահմանվում է տարեկան տոկոսադրույք`  օգտագործված և չօգտագործված մասերի համար

Մարումներ

Տոկոս` տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում ամսական կտրվածքով

Մայր գումար` ընթացիկ մարումները կատարվում են Հաճախորդի բանկային հաշվին մուտքագրվող գումարների հաշվին` այսինքն ցանկացած մուտք (անկախ նպատակից) ուղղվում է Օվերդրաֆտի մարմանը օրվա վերջում գոյացող համախառն մուտքերի և ելքերի զուտ դրական մնացորդի հաշվին: Օվերդրաֆտը ժամկետի վերջում ենթակա է մարման ամբողջությամբ

Վարկային նամակ (ակրեդիտիվ)

Վարկային նամակն օգտագործվում է հաճախորդի առևտրային գործարքների ֆինանսավորման նպատակով` որպես ներքին շուկայում կամ արտերկրից գնումների դիմաց վճարման երաշխավորման մեխանիզմ:
Իր էությամբ այն ենթադրում է բանկի կողմից վճարման կատարում գործարքի հետ կապված որոշակի իրադարձության տեղի ունենալու դեպքում միայն (օրինակ` ապրանքի ընդունում հանձնումը, ապրանքի գործարանից առաքումը, ապրանքի ճանապարհին կամ ճանապարհի որոշակի կետում գտնվելը, և այլն), ըստ գնորդի և վաճառողի միջև կայացած պայմանավորվածության, որի մասին նախապես տեղակացված են երկու կողմերի բանկերը:
Վարկային նամակը տրամադրվում է` համաձայն բանկի սակագների, իսկ վճարումից հետո, կախված վարկային նամակի հաստատման պայմաններից, գումարը գանձվում է հաճախորդի հաշվից կամ այդ գումարի չափով ձևակերպվում է վարկ, որի պայմանները նույնպես սահմանվում են վարկային նամակի տրամադրման պահին:

Ֆակտորինգ

Ֆակտորինգի կիրառումն հնարավորություն է ընձեռնում այս կամ այն արտադրանքի մատակարարին ստանալու առաքված ապրանքի, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարում` այն գնորդին (Դեբիտոր) առաքելու փաստի հիման վրա: Ֆակտորինգը կարճաժամկետ ֆինանսական գործիք է, որի ժամանակ Բանկի Հաճախորդը` վաճառում է դեբիտորական պարտքերը Բանկին` զեղչային պայմաններով:
Բանկը կարող է տրամադրել ռեգրեսով և առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգ: Ռեգրեսով Ֆակտորինգի դեպքում Բանկն ունի Հաճախորդի հանդեպ ռեգրեսի իրավունք, այսինքն` եթե Դեբիտորը չի կարողանում վճարել Բանկին, ապա վճարումն իրականացնում է Հաճախորդը: Առանց Ռեգրեսի Ֆակտորինգի դեպքում Դեբիտորի կողմից Բանկին չվճարման դեպքում, Հաճախորդը որևէ պարտավորություն Բանկի նկատմամբ չունի:
Բանկը միևնույն Հաճախորդին կարող է զուգահեռ տրամադրել Ֆակտորինգի երկու տարբերակները` Ռեգրեսի և առանց Ռեգրեսի իրավունքի, խմբավորելով Հաճախորդի Դեբիտորներին համապատասխան Խմբերում: Դեբիտորների խմբերը և խմբերում ընդգրկված դեբիտորների ցանկը և վերջիններիս այս կամ այն խմբին պատկանելիությունը սահմանվում է Բանկի կողմից, Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի, ցանկի, փաստաթղթերի և Բանկի կողմից իրականացված ֆինանսատնտեսական վերլուծության հիման վրա:
Բանկի ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունները նախատեսված են ՀՀ ներքին շուկայում ապրանքների մատակարարներին/արտադրողներին և ծառայություններ մատուցողներին կարճաժամկետ (սովորաբար մինչ 90 օր) ֆինանսավորում իրականացնելու համար:
Բանկի կողմից ֆինանսավորվում են Հաճախորդի այն Դեբիտորները որոնք բավարարում են հետևյալ պահանջներին.

  •  ունենան Բանկի գնահատմամբ կայուն ֆինանսական դիրք,
  •  ունենան դրական վարկային պատմություն,/նույն մոտեցմամբ ինչ հիմք է ընդունվում հաճախորդի գնահատման համար/
  •  չունենան հաճախորդի հանդեպ պարտավորությունների կատարման ուշացման որևէ դեպք:
  •  ցանկություն են հայտնել` դառնալ Բանկի հաշվետեր Հաճախորդ:

Սույն պայմաններին չհամապատասխանող Դեբիտորների պարտավորությունները հաճախորդի հանդեպ ֆինանսավորելու համար Բանկը Հաճախորդին կարող է առաջարկել միայն ռեգրեսով ֆակտորինգ:

Ֆակտորինգի հիմնական սահմանաչափի Ժամկետ /կնքվում է Հաճախորդի հետ/ Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի իրականացվում է Հաճախորդի և Դեբիտորի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով կատարվում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում դադարեցում:
Առավելագույն չափ

Ռեգրեսի իրավունքով ֆակտորինգի դեպքում` 25 մլն ՀՀ դրամ
Առանց ռեգրեսի իրավունքի ֆակտռրինգի դեպքում` 25 մլն ՀՀ դրամ
Հաճախորդի համախառն ֆակտորինգային դիրք` 50 մլն ՀՀ դրամ
Մեկ Դեբիտորի գծով ֆինանսավորումը չի կարող գերազանցել համախառն 3մլն ՀՀ դրամը:

Զիջված պարտքերի ֆինանսավորման ժամկետ Որպես կանոն ոչ ավել, քան  90 օր
Միջնորդավճար

Վճարվում է Հաճախորդի կողմից` Դեբիտորից ստացված գումարը նվազեցման միջոցով, հաշվարկվում է յուրաքանչյուր ֆինանսավորման չափից, իսկ դրույքաչափը հաստատվում է Բանկի Վարչության կողմից: 

Տրամադրում Ֆակտորինգի  Հիմնական Պայմանագրի ներքո յուրաքանչյուր ֆինանսավորում տրամադրվում է Հաճախորդի և Դեբիտորի կողմից վավերացված Հաշիվ Ապրանքագրի հիման վրա` ԱՖՎ հաստատման դեպքում 
Մարումներ

Որպես կանոն, ֆինանսավորման մարումը` տոկոս և մայր գումար, կատարվում է սահմանված ժամկետի վերջում, սակայն չսահմանափակելով ընթացիկ մարումները 

Այլ  Դեբիտորների քանակը յուրաքանչյուր Խմբում չի սահմանափակվում:
 Ռեգրեսի իրավունքով ֆակտորինգի դեպքում Հաճախորդին ընձեռնվում է հնարավորություն Դեբիտորի համար սահմանված ժամկետից հետո, ժամկետանց ֆինանսավորման մարման դեպքում, որոշ զեղչատոկոսի դիմաց, կատարել մարում մինչև մեկ ամիս հավելյալ ժամկետում:

Նշված գործիքներից որևէ մեկի կամ դրանց համատեղ օգտագործման համար նախատեսվող հանրագումարի չափով կարող է հաստատվել ֆինանսավորման սահմանաչափ: Առանձին գործիքների համար կարող է տրամադրվել առանձին սահմանաչափ ընդհանուր ֆինանսավորման սահմանաչափի ներքո: