Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 23.04.2012 15:42
Ֆինանսավորման ձևերը և պայմանները
Վարկային հաշվիչ

Յուրաքանչյուր ձեռնարկում պահանջում է ներդրումներ, որոնք հաճախ չեն բավարարում:

Ինչպե՞ս կյանքի կոչել նոր ձեռնարկումները, ծրագերը, եթե միջոցները բավարար չեն:

Օգտվեք "Կոնվերս բանկի" կողմից իրականացվող ֆինանսավորման տեսակներից` ընտրելով
Ձեզ առավել հարմար տարբերակը, և իրականացրեք Ձեր նպատակային ձեռնարկումները:


 

 

Ֆինանսավորման ձև

Պայմաններ

Միկրո

Փոքր

Միջին

Խոշոր

Արագ

Ստանդարտ

Ֆինանսավորման գործիքներ

Վարկ,Օվերդրաֆտ Վարկային գիծ,Բանկային Երաշխիք, ՖԻնանսավորվող վարկային նամակ, Ֆակտորինգ

Վարկ,Օվերդրաֆտ Վարկային գիծ,Բանկային Երաշխիք, ՖԻնանսավորվող վարկային նամակ, Ֆակտորինգ

Առկա և նոր ֆինանսավորումների հանրագումար՝ ՀՀ դրամ կամ համարժեք չափով այլ արժույթ

Առավելագույնը  3,000,000

Առավելագույնը 6,000,000

Առավելագույնը 35,000,000

Առավելագույնը 60,000,000

60,000,000 ՀՀ դրամից ավելի

Ժամկետ

Առավելագույնը 36 ամիս

Առավելագույնը 60 ամիս

Ապահովվածություն

  • Պարտավորությունները մինչև 1.5 մլն ՀՀ դրամ՝ առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն և լրացուցիչ երկու երաշխավորություն,
  • Պարտավորությունները 1.5-3.0 մլն ՀՀ դրամ՝ առնվազն կոշտ գրավ (թույլատրվում են նաև ապրանքանյութական պաշարներ, բայց ոչ ավելի քան գումարի 70%-

ը) և 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն (բացառությամբ` ԱՁ )  և լրացուցիչ երկու երաշխավորություն,

  • գ գրավադրումը թույլատրվում է իրականացնել առանց նոտարական վավերացման, իսկ շարժական գույք գրավադնելու դեպքում (բացառությամբ ավտոտրանսպորտի) գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայությունն արգելք չէ գրավի պայմանագրի կնքման համար, եթե դա կազմում է գրավի ընդհանուր արժեքի մինչև 70% տոկոսը և ՎՄ կողմից կատարվել է համապատսխան նշակցում: Այս դեպքում թույլատրվում է որպես գրավ ընդունել Հաճախորդի անձնական գույքը (օրինակ` տան գույք, սարքավորումներ և այլն):
  • Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք,
  • Հաճախորդի համախառն պարտավորությունները 3,0 մլն ՀՀ դրամից ավելի լինելու դեպքում, որպես գրավ կարող է հանդիսանալ շարժական և անշարժ գույք: Այլ դեպքերում` ԳՎԿ որոշմամբ,
  • Գրավադրված գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և գործարար սովորույթներին համապատասխան:
  • Առանց Ռեգրեսի Իրավունքի Ֆակտորինգի դեպքում նկարագրված մոտեցումը կիրառվում է Դեբիտորների վերաբերյալ
  • Ռեգրեսի Իրավունքով Ֆակտորինգի դեպքում նկարագրված մոտեցումը կիրառվում է Հաճախորդի վերաբերյալ

Ֆինանսավորում/գրավի իրացվելի արժեք հարաբերակցություն

Առավելագույնը 80%` բացառությամբ առաջնակարգ ապահովված և ոսկու գրավով ֆինանսավորումների

Գրավադրվող գույքի գնահատում

Գրավադրվող գույքի իրացվելի գնի որոշումն առանց մասնագիտացված և լիցենզավորված գնահատողի` թույլատրվում է իրականացնել, եթե այն`

  • շարժական գույք կամ սարքավորումներ են, իսկ ֆինանսավորման չափը չի գերազանցում 3,0 մլն ՀՀ դրամը, կամ, 
  • անշարժ գույք կամ հողատարածք է, իսկ ֆինանսավորման չափը չի գերազանցում 10,0 մլն ՀՀ դրամը:

Այս դեպքում գնահատումը իրականացվում է համաձայն ՎՔ սահմանված չափանիշներով և չի կարող կատարվել ֆինանսավորման գործը կազմող ՎՄ ու նրա անմիջական ղեկավարի կողմից: Այլ դեպքերում պարտադիր է մասնագիտացված Ընկերության կողմից գրավի գնահատմանի առկայությունը, իսկ առանձնահատուկ դեպքերում կարող է դիտարկվել ցանկացած գրավադրվող արժեքի գնահատման անհրաժեշտությունը:
 Հաճախորդների կողմից առաջնային շուկայից ավտոմեքենաների, շինարարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռք բերման դեպքում գնահատման ակտ չի ներկայացվում, ընդ որում, որպես գնահատված շուկայական արժեք հիմք է ընդունվում ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ ապրանքագրով սահմանված գումարը, իսկ իրացվելի արժեքը` շուկայական արժեքի 85%-ը:

Ապահովագրություն

Բանկը, որպես գրավ նախատեսված ցանկացած գույքի համար իրավունք ունի պահանջել ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:

Ապահովագրությունը նախընտրելի է երբ`

  • գրավադրվում են 2 և ավելի մեքենաներ կամ գրավադրվող մեկ ավտոմեքենայի իրացվելի արժեքը գերազանցում է 5,0 մլն ՀՀ դրամը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդի պարտավորությունները Բանկի նկատմամբ չի գերազանցում 3,0 մլն ՀՀ դրամը,
  • երբ գրավի կազմում անշարժ, շարժական գույքի և բարձր իրացվելի արժեքների համընդհանուր իրացվելի արժեքը փոքր է ընդհանուր գրավի իրացվելի արժեքի 70%-ից:

Ապահովագրության պահանջի բացակայության դեպքում այդ փաստը պետք է արտացոլվի համապատասխան ֆինանսավորման հաստատման արձանագրությունում:

Շարժական և անշարժ գույքի ապահովագրման դեպքում այն պետք է ապահովագրվի շուկայական/իրական գնի ողջ արժեքով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածում:

Գույքի գնահատման, ապահովագրման, նոտարական վավերացման և իրավասու մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
 Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող  կազմակերպությունը:

Տուժանք (տույժ և տուգանք)

ա/ Հաճախորդը Բանկին վճարում է տույժ`
- ֆինանսավորված գումարի ժամկետանց մասի 0,1% տոկոսի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար,
- ժամկետանց տոկոսագումարի 0,3% տոկոսի չափով` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար:

բ/ Վարկի կամ տոկոսագումարների վճարումները 5 օր և ավելի ուշացնելու դեպքում հաճախորդը Բանկին վճարում է տուգանք`
- ֆինանսավորված գումարի ժամկետանց մասի 2% տոկոսի չափով,
- ժամկետանց տոկոսագումարի 5% տոկոսի չափով:

Բանկը առանձին վարկերի վաղաժամկետ մարման համար կարող է նախատեսել ներքոնշյալ տուգանքներից որևէ մեկը` նշելով  տուգանքի կոնկրետ չափը.

  1. Մինչև N-րդ վճարման տոկոսից*
  2. Վաղաժամկետ մարվող մայր գումարից
  3. Չվաստակած տոկոսից

*N-րդ ժամկետը որոշվում է վարկային կոմիտի կողմից:

Ֆինանսավորման արժույթի սահմանումը կախված է բանկում առկա ռեսուրսների արժույթից, և գործարքի բնութագրից:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերը այլ արժույթով մարելու դեպքում:

 

Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Ընտրեք Ձեր ֆինանսական գործիքը, քանի որ Ձեզ սպասում են` 
   
                   Մեծ ձեռնարկումներ,
                                       Մեծ ներդրումներ,
                                                              Մեծ
ակնկալիքներ: