Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 29.02.2012 15:23
Ֆիզիկական
անձանց համար

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց խնայողական, կենսաթոշակային կամ առարկայազուրկ մետաղական հաշիվ բացել բանկում և օգտվել բանկի բոլոր ծառայություններից շահավետ պայմաններով: Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը.
Հաճախորդի կողմից ներկայացվող`

  • անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ/
  • սոցիալական ապահովության քարտը կամ դրա բացակայությունը հաստատող փաստաթուղթ /միայն ՀՀ ռեզիդենտների դեպքում/
  • Կենսաթոշակային հաշիվների դեպքում` նաև թոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ /կենսաթոշակ, պատվովճար, դրամական օգնություն, սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար/

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • Հաշվի բացման դիմում /ֆիզիկական անձանց համար/(լրացնել)
  • Կենսաթոշակային հաշվի դեպքում` "Կենսաթոշակային հաշվի բացման դիմում" (լրացնել)

"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել բանկ ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր" (լրացնել):
Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը" (լրացնել):
Դուք հնարավորություն ունեք նաև Ձեր հաշվի քաղվածքները դիտել անմիջապես բանկի ինտերնետային կայքից` գրանցվելով "Իմ Կոնվերս" համակարգում:

"Կոնվերս բանկում" կարող են բացվել նաև համատեղ հաշիվներ. նման դեպքում, եթե հաշվի կառավարման իրավունք է տրվում հաշվետերերին առանձին, ապա ներկայացվում է մյուսների կողմից գրավոր թույլտվություն` վավերացված նոտարական կարգով:
"Կոնվերս բանկ" ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են բանկի կողմից:

Բանկը ֆիզիկական անձ հաճախորդների համար կարող է բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ` համաձայն առարկայազուրկ մետաղական հաշվի /հաշիվների/ բացման և վարման պայմանագրի (լրացնել):

Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են ոսկու հաշվառման համար: Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:

Մետաղական հաշիվները չեն երաշխավորվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: