Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 30.01.2012 17:27
Անհատական վարկեր
Վարկային հաշվիչ


Հիփոթեքային վարկ

 

Ցանկանում եք ձեռք բերել հողատարածք, բնակարան, առանձնատուն, սակայն չունեք բավարար գումար:  Կոնվերս բանկը կֆինանսավորի Ձեր նպատակային գնումները:

  


Տան վերանորոգման/բարելավման վարկ
"ՄՈԴԵՌՆ"

  Հաղորդեք Ձեր բնակարանին, առանձնատանը թարմություն, նոր շունչ` վերանորոգելով այն: Օգտվեք "Կոնվերս բանկի" "ՄՈԴԵՌՆ" վարկատեսակից:
 

 


Կառուցապատման վարկ "ՆՈՐՈՒՅԹ"

  Ցանկանում եք վերակառուցել Ձեր բնակարանը կամ մտադիր եք առանձնատուն կառուցել, սակայն կա մեկ կարևոր խոչընդոտ. չունեք բավարար գումար: "ՆՈՐՈՒՅԹ" վարկատեսակը կֆինանսավորի Ձեր հեռանկարային գնումները:

 


Անշարժ գույքի ձեռքբերման վարկ "ԿԱՊԻՏԱԼ"

  Համալրեք Ձեր կապիտալը` ձեռք բերելով ոչ բնակելի անշարժ գույք: Ոչ բավարար գումարի դեպքում Ձեր աջակիցը կդառնա "ԿԱՊԻՏԱԼ" վարկատեսակը:


  


Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ
"ՄՈԲԻԼ"

  Ավտոմեքենան այսօր գրեթե բոլորի համար պարտադիր սեփական փոխադրամիջոց է: Ձեռք բերեք Ձեր նախընտրած ավտոմեքենան "ՄՈԲԻԼ" վարկատեսակի օգնությամբ:

 


Սպառողական վարկեր
"ԿՈՆՎԵՐՍ"

  Կատարեք տարատեսակ գնումներ, բավարարեք Ձեր բազմապիսի անձնական կարիքները` օգտվելով "ԿՈՆՎԵՐՍ" վարկատեսակից:

  

 

Ոսկու գրավով
վարկեր "ԵՐԵՔ 9"


  Ձեր նպատակների իրագործման, անձնական կարիքների բավարարման համար շտապ անհրաժեշտ են միջոցներ: Այս հարցում Ձեզ համար լավագույն լուծում կհանդիսանա "ԵՐԵՔ 9" վարկատեսակը:  

Ուսանողական վարկ 

 Դու ուսանող ես, Դու ես կերտում քո ապագան: Քեզ հետ մեծ հույսեր են կապում  ծնողներդ, ընկերներդ... Հայրենիքդ: Մենք կօգնենք Ձեզ Քո կայացման ճանապարհին: Կոնվերս բանկը կտրամադրի քեզ " Ուսանողական վարկեր    ամենամատչելի պայմաններով:

 

Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.

♦ "Կոնվերս բանկի" կողմից տրամադրվող անհատական վարկերի ձևակերպումը կատարվում է անմիջապես բանկում:
♦ Վարկերը հաստատվում կամ մերժվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում:
♦ Անհատական վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
♦ Վարկերի համար նվազագույն ժամկետ սահմանված չէ:
♦ Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
♦ Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրելուց, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պարտավորվում է տեղեկացնել մերժման հիմքերը:
♦ Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի կարող իրականացնել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
♦ Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

♦ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
♦ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
♦ Գրավադրված գույքի իրացումից հետո բանկի պահանջների լրիվ ծավալով չբավարարելու դեպքում, բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում տարածել հաճախորդի այլ գույքի վրա: 

Անհատական վարկերի ուղեցույց 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով (հեռախոս` 511200, 511211) կամ "Կենտրոնական" մասնաճյուղ` ք. Երևան, Կոմիտաս 49 հասցեով, ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: