| Լիզինգ |

Կոնվերս բանկն առաջարկում է օտարերկրյա և տեղական շուկաներից ձեռք բերվող նոր և օգտագործված սարքավորումների, տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:
Բանկի լիզինգային ֆինանսավորումից կարող է օգտվել բանկի հաշվետեր հանդիսացող ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ֆինանսավորումն արգելված չէ բանկի վարկային քաղաքականությամբ, իսկ ագրոլիզինգավորման դեպքում նաև` ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում, որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը:
Լիզինգային ֆինանսավորումը միջին ժամկետայնության ֆինանսական գործիք է մեքենաների, սարքավորումների, ավտոմեքենաների և գույքի գնման համար։ Բանկը, որպես կանոն, գնում է վարձակալի կողմից ընտրված սարքավորումները և նրան է հանձնում որոշակի հաստատված ժամկետով` որպես վարձակալություն։ Վարձակալության ընթացքում վարձակալը պարբերական վճարում է վարձավճար` փոխհամաձայնեցված տոկոսադրույքով։ Վարձակալության ժամկետի ավարտին սարքավորումները կամ փոխանցվում են վարձակալին` սեփականության իրավունքով, կամ վերադարձվում են վարձատուին, դուրս գրվում, կամ օտարվում երրորդ կողմի։
Լիզինգային ֆինանսավորման համար սահմանվում են հետևյալ սահմանափակումները.
| Առավելագույն գումար | 100 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով |
| Ժամկետ | առավելագույնը` 5 տարի |
| Կանխավճար | Ֆինանսավորվող սարքավորման 10-50 տոկոսը` կախված գործարքի ռիսկայնությունից |
| Տոկոսադրույք |
16% - 22% Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի իրականացնում: |
| Վարձավճարներ |
Պարտադիր ամսական վարձավճարներ, որոնց մեջ ընդգրկված են ինչպես տոկոսի, այնպես էլ մայր գումարի մարումները: Վերջնական վճար` սահմանված վերջնական գումար, որը վճարվում է պայմանագրի ժամկետի ավարտին և որի վճարման դեպքում ձեռք բերված սարքավորման սեփականության իրավունքն անցնում է վարձակալին: Վերջնական վճարը սահմանվում է ելնելով հայտի ուսումնասիրությունից, հաշվի առնելով ֆինանսավորվող ծրագրի ֆինանսական հոսքերը: Վերջնական վճարը չի կարող լինել պայմանագրի ժամկետի ավարտի դրությամբ ֆինանսավորվող սարքավորման հաշվեկշռային արժեքից մեծ գումար: |
Ամսական վճարվող գումարի հաշվարկման, վճարման կարգը և օրինակը:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ արտարժույթով տրամադրված վարկերը /լիզինգը/ այլ արժույթով մարելու դեպքում:
Պայմանագրով Վարձատուի հանդեպ Վարձակալի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովվելու նպատակով Վարձատուն կարող է վարձակալից պահանջել պարտավորությունների կատարումն ապահովող գրավներ, երաշխավորություններ և Վարձատուի կողմից ընդունելի այլ միջոցներ` կնքելով համապատասխան պայմանագրեր:
"Վարկ հարաբերած գրավի արժեք" առավելագույն ցուցանիշը որոշվում է յուրաքանչյուր լիզինգային ֆինանսավորման համար առանձին:
Հաճախորդը պետք է ծածկի գնվող ակտիվի գնահատման, ապահովագրության և գրանցման, ինչպես նաև լիզինգային իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը։ Եթե լիզինգային ֆինանսավորմամբ ձեռք բերվող սարքավորումը կամ մեքենան ենթակա են հարկման գույքահարկի գծով, ապա վարձակալը պատասխանատու է այդ պարտավորությունների վճարման համար։ Հաճախորդը պետք է կատարի նաև օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները (օրինակ, ավտոմեքենայի համար տեխսպասարկման և բնապահպանական վճար):
Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
Վարձավճարի յուրաքանչյուր մարում սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Վարձակալը Վարձատուին վճարում է տույժ` ժամկետանց վարձավճարի 0.3 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:
Վարձակալի կողմից կանոնավոր վճարումների ձախողումները բացասաբար կանդրադառնան իր վարկային պատմության և ապագայում նոր լիզինգային ֆինանսավորում կամ վարկ ստանալու հնարավորության վրա, և կարող է հիմք հանդիսանալ բանկի կողմից վարձակալման տրամադրված լիզինգավորման առարկայի վերադարձի համար:
Լիզինգի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր, տուգանքներ և սահմանափակումներ չկան:
Հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելիս լիզինգի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:
Բանկի կողմից լիզինգային ֆինանսավորման որոշման կամ մերժման հիմնական գործոններից են.
Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511250, 511233 հեռախոսահամարներով: