Իրավաբանական անձանց համար |
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ընթացիկ և առարկայազուրկ մետաղական հաշիվ բացել բանկում և օգտվել բանկի բոլոր ծառայություններից շահավետ պայմաններով: Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը.
Հաճախորդի ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում.
Հաճախորդի կողմից ներկայացվող`
- կանոնադրություն
- համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց կամ հիմնարկի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադիր ժողովի արձանագրություն /եթե բաժնետերերի, բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում/,
- ՀՀ պետռեգիստրում Հաճախորդի պետական գրանցման /հիմնարկի դեպքում` հաշվառման/ վկայական
- ՀՎՀՀ /հարկային կոդ/
- քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից /եթե տնօրենը գրանցված է ՀՀ պետռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականում, ապա նրա նշանակման հրամանը չի պահանջվում/
- ղեկավար անձանց անձնագրերի պատճենները /ովքեր կարող են հանդիսանալ հաշվի կարգադրիչ/
- տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում է կանոնադրությունում/, ընդ որում`
ա/ բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձանց դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը,
բ/ բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրությունը, հարկային կոդը, պետռեգիստրի գրանցման վկայականը /բաց բաժնետիրական ընկերություն լինելու դեպքում պահանջվում է տեղեկություններ 5%-ից ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի համար/
Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`
- հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ հաճախորդների/ (լրացնել)
- հաճախորդի դրամական միջոցների կարգադրիչների "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" և ստորագրման հրահանգի մեկ օրինակ, գրանցված հարկային տեսչության տարածքային մարմիններում (լրացնել):
"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել բանկ` ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր" (լրացնել):
Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը" (լրացնել): "Կոնվերս բանկ" ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են բանկի կողմից:
Հաճախորդի ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում.
Հաճախորդի կողմից ներկայացվող`
- կանոնադրություն
- տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական
- հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով
- քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից /եթե նշանակումը հիմնավորված չէ այլ փաստաթղթերով/
- ղեկավար անձանց անձնագրերի պատճենները /ովքեր կարող են հանդիսանալ հաշվի կարգադրիչ/
- տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում է կանոնադրությունում/, ընդ որում`
ա/բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը,
բ/ բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրությունը, հարկային կոդը, պետռեգիստրի գրանցման վկայականը /բաց բաժնետիրական ընկերություն լինելու դեպքում պահանջվում է տեղեկություններ 5%-ից ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի համար/
Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`
- Հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ հաճախորդների/ (լրացնել)
- Հաճախորդի դրամական միջոցների կարգադրիչների "ստորագրության նմուշների և կլոր կնիքի քարտի" և ստորագրման հրահանգի մեկ օրինակ /հաստատված բանկի աշխատակցի, կամ բանկի լիազորություն ունեցող անձի կողմից կամ վավերացված նոտարական կարգով և Ապոստիլով` օրենքով սահմանված դեպքում/ (լրացնել):
"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել բանկ` ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր" (լրացնել):
Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը" (լրացնել): "Կոնվերս բանկ" ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են բանկի կողմից:
Բանկը իրավաբանական անձ հաճախորդների համար կարող է բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ` համաձայն առարկայազուրկ մետաղական հաշվի /հաշիվների/ բացման և վարման պայմանագրի (լրացնել):
Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են ոսկու հաշվառման համար: Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:
Մետաղական հաշիվները չեն երաշխավորվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: