Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 21.02.2012 12:28
Տան վերանորոգման/բարելավման
վարկ "ՄՈԴԵՌՆ"
Վարկային հաշվիչ

  Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց բնակարան կամ առանձնատուն վերանորոգելու համար:

  Վարկավորման պայմաններն են.

 

Արժույթ

Գումար

Ժամկետ

Տոկոսադրույք

ԱՄՆ դոլար,
Եվրո

Առավելագույնը`
50 000 ԱՄՆ դոլար,
30 000 Եվրո
 

Առավելագույն ժամկետը` 120 ամիս Վարկի առաջին 5 /հինգ/ տարիների համար`
14%, իսկ մնացած ժամանակահատվածի համար հաշվարկվում է ԿԲՀՏ + 6%-ային կետ:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

 Վարկային դիմում` համապատասխան հավելվածի
 Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
 Տեղեկանք բնակության վայրից` 3-րդ ձև
 Տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճեն` համաձայն հավելվածի կամ տվյալ հավելվածի վավերապայմանները ապահովող փաստաթուղթ, որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից վարկառուի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը:
- Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օրինակ` ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/, պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
- Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում` տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ /հավելված 9/
 Վարկառուի կամ համավարկառուների սեփականությունը հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայականը,
 Գնվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և ձեռքբերման հիմքերը /առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն/,
♦ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրից միասնական տեղեկանք` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ /ներկայացվում է վարկի հաստատումից հետո/,
 Ամուսնական վկայական /առկայության դեպքում/,
 Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր

Գրավ   

 Վարկը պետք է ապահովված լինի վերանորոգվող անշարժ գույքի գրավով:
Գույքի վարկ/գրավ հարաբերակցությունը` գնահատված իրացվելի  արժեքի մինչև 50%: Կախված վարկի ռիսկայնությունից` բանկն իրավասու է նվազեցնել վարկ գրավ հարաբերակցությունը:

Գույքի ապահովագրություն        

♦ Գրավադրված գույքը պետք է ապահովագրված լինի բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, գրավի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Եթե գրավի գնահատված շուկայական արժեքը չի գերազանցում 45 մլն ՀՀ դրամը, ապա ապահովագրությունը կկատարի բանկը Ապահովագրական ընկերության ընտրության ձև-ում վարկառուի կողմից նշված ընկերությունում: Այլ դեպքերում վարկառուն պետք է ապահովագրութունը կատարի ինքնուրույն, բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում:
Ծրագրային ռեսուրսների հաշվին վարկավորման դեպքում ապահովագրումը կատարում է բացառապես հաճախորդը:
♦ Գրավի պայմանագրում նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում բանկը կարող է պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

Տուժանք /տույժ և տուգանք/     

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների կետանց թույլ տալու դեպքում վարկառուն բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար`
- ժամկետանց վարկի 0.1%-ի չափով
- ժամկետանց տոկոսագումարի 0.3%-ի չափով
 Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ամսական մարում 

 Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
 Զսպանակաձև /փոփոխական ամսական մարում/, որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Վարկը տրամադրվում է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված (grace period), որի ընթացքում վարկառուն կարող է ստանալ ամբողջ վարկը կամ դրա մի մասը: Արտոնյալ ժամանակահատված ընթացքում վարկառուն մարում է միայն ստացված վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները: Արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկառուն ամսական կտրվածքով մարում է ինչպես վարկի գումարը, այնպես էլ տոկոսները:

Վարկի տրամադրման վճար;

Միանգամյա գանձվում է  5.000 ՀՀ  դրամ, մինչև վարկի տրամադրումը:

Վարկային հաշվի սպասարկում; 

Վարկառուի հաշվից գանձվում է ամսական կտրվածքով` ըստ սանդղակի

Սահմանափակումներ

 Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 40%-ը:
 վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի` այդ թվում նաև  ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 50%- ը
 վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 70-ը

Այլ պարտադիր պայմաններ

 Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված գույքը հօգուտ բանկի` որպես շահառուի, ապահովագրելուց հետո:
 Գրավի գնահատման, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և իրավասու պետական մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի հաշվին:
 Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրվող գույքի վրա:
 Եթե վարկի գումարը գերազանցում է է 2 մլն ՀՀ դրամը կամ համարժեք այլ արժույթը, ապա տվյալ վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի վարկի տրամադրմանը հաջորդող 6 ամսից սկսած:
 

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Վերանորոգման վարկ
"ՄՈԴԵՌՆ"

Ապրեք բարեկարգված բնակարանում