Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 07.07.2011 10:40
Օրական
Ներգրավման պայմաններ
.
Ավանդ "ՕՐԱԿԱՆԸ" հաճախորդի դրամական միջոցների ազատ տեղաբաշխման տարբերակ է: Դուք հնարավորություն ունեք`
  • ինքնուրույն, առանց որևէ սահմանափակման, որոշել Ձեր ավանդի ներդրման ժամկետը 30-545 օրերի միջակայքում*
  • ավանդ օրականի դեպքում տոկոսադրույքը հաշվարկվում է` հիմք ընդունելով բանկի "Պրոգրես" ավանդի համար սահմանված տոկոսադրույքները, հետևյալ բանաձևով.
Տ=Ա+(Բ-Ա)/(Գ)*(Դ), որտեղ.

Տ - "Օրական" ավանդի տոկոսադրույք

(Ա) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի կարճ ժամկետային ավանդի տոկոսադրույք

(Բ) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի երկար ժամկետային ավանդի տոկոսադրույք

(Գ) - ներդրվող ավանդին ամենամոտ գտնվող ավելի կարճ և ավելի երկար ժամկետային ավանդների միջև օրերի տարբերություն

(Դ) - ներդրվող ավանդի և ամենամոտ գտնվող ավելի կարճ ժամկետային ավանդի միջև օրերի տարբերություն

Ավանդներն ընդունվում են.

Ավանդի արժույթը

Ավանդի գումարը

ՀՀ դրամ

սկսած 100 000-ից

ԱՄՆ դոլար

սկսած 500-ից

Եվրո

սկսած 500-ից


*Բացառիկ դեպքերում գործադիր տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից հաճախորդից կարող է ներգրավվել ավանդ` մեկ ամսից ավելի կարճ ժամկետով:

 
Պայմանագիր

Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/

ԱՎԱՆԴ "ՕՐԱԿԱՆ"

Նախընտրելի ժամկետ` ճկուն տոկոսադրույք: