Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 31.01.2012 12:54
Քարտեր

Ընդհանուր տեղեկություններ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն, հանդիսանալով VISA INTERNATIONAL /2002թ.-ից Լիիրավ անդամի կարգավիճակով/ և MASTERCARD /2009թ.-ից Աֆիլիատ անդամի կարգավիճակով/ միջազգային վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև "Արմենիան Քարդ"  լոկալ վճարահաշվարկային համակարգի /2001թ.-ից Լիիրավ անդամի կարդավիճակով/ անդամ,  իր հաճախորդներին է առաջարկում հետևյալ կրեդիտ, դեբետ և աշխատավարձային քարտատեսակները1`

1Բանկի կողմից տրամադրվող քարտերը վավերական են երկու տարի ժամկետով:

Բանկի կողմից հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքների մշտապես իրականացվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա` առաջարկվող քարտատեսակներից յուրաքանչյուրի համար մշակվել են հաճախորդների տարբեր խմբերին բնորոշ առավելությունների փաթեթներ` որպես ֆինանսական միջոցների ապահով և հարմարավետ տնօրինման ու խնայողության գրավական: Քարտատեսակներից գրեթե յուրաքանչյուրն օժտված է հետևյալ առավելություններով`

Բանկը, երկար տարիներ հանդիսանալով DINERS CLUB վճարահաշվարկային համակարգի միակ գործընկերը Հայաստանում, նշված համակարգի քարտերի սպասարկման բացառիկ հնարավորություն է ընձեռում բանկի հետ համագործակցող առևտրային կետերին:

Բանկը 2009թ.-ից անդամակցեց նաև PRIORITY PASS միջազգային համակարգին և իր VISA PLATINIUM, VISA INFINITE  քարտապաններին հնարավորություն ընձեռեց անվճար ձեռք բերելու PRIORITY PASS միջազգային համակարգի անդամակցության քարտեր և ստանալու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունք:

Բանկը միակն է ողջ Հայաստանում ու Անդրկովկասում, որ հնարավորություն է ընձեռում իր VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապաններին բանկի ինտերնետային կայքի միջոցով անհատապես ձևավորելու իրենց վճարային քարտերը: Նպատակ ունենալով հասանելի և կիրառման ընթացքում հաճելի դարձնել պատվիրվող քարտերը` բանկը 2010թ. ընթացքում հայտարարել է ամենամսյա "Իմ Ձեռագործ Քարտը" մրցույթը բոլոր այն քարտապանների համար, որոնք բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական հայեցողությամբ կձևավորեն իրենց վճարային քարտերը: Ի դեպ, յուրաքանչյուր ամիս հաղթող ճանաչված քարտից չի գանձվի առաջիկա 12 ամիսների սպասարկման վարձը:

Բանկում Ձեզ կընձեռվի բացառիկ հնարավորություն` ձեռք բերելու նաև հեղինակային AMERICAN EXPRESS պլաստիկ քարտերի հետևյալ տեսականին` AMERICAN EXPRESS - Gold, Platinium և  Centurion: Վերջինս իր քարտապաններին ընձեռում է ազատ, անսահմանափակ ծախսի եզակի հնարավորություն, հաճախորդների 24 ժամյա սպասարկում եւ աջակցություն, զեղչային ճկուն համակարգ աշխարհի ցանկացած անկյունում:

2010թ.-ին բանկը ստեղծեց Հայաստանի Հանրապետությունում զեղչային ամենամեծ համակարգը, որն ընդգրկում է շուրջ 250 բազմաբնույթ առևտրային կետեր: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում քարտապաններին խնայել իրենց միջոցները և անկանխիկ գնումների դեպքում մշտապես ստանալ լրացուցիչ զեղչեր:

Համագործակցության պայմանագրեր են կնքվել նաև VISA և MasterCard վճարահաշվարկային համակարգերի հետ, որոնք հնարավորություն են ընձեռում համակարգի քարտապաններին ստանալու մինչև համապատասխանաբար մինչև 75% և մինչև 30% զեղչեր ավելի քան 50.000 առևտրային կետերում` այդպիսով խնայելով միջոցները և վայելելով շահավետ առևտրի հաճույքը:

Բանկը պարբերաբար իրականացնում է VISA և MasterCard վճարահաշվարկային համակարգերի հետ համատեղ խրախուսական ակցիաներ, որի արդյունքներով բանկի քարտերով ամենաակտիվ շրջանառություն իրականացնող քարտապանները վերջին մի քանի տարիների ընթացքում շահել են անվճար ուղևորություններ դեպի Թուրին, Դիսնեյ Լենդ, Եգիպտոս, Դուբայ, ինչպես նաև ստացել են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ: Նմանօրինակ ակցիաները ունենալու են շարունակական բնույթ, ինչը բանկի և նշված համակարգերի ամուր և փոխշահավետ համագործակցության և ի շահ հաճախորդների գործունեության ապացույցն է:

Բանկը ի շահ հաճախորդների պարբերաբար վերանայում ու բարելավում է քարտերի տրամադրման և սպասարկման սակագները` վերջիններս դարձնելով ավելի մատչելի և նպատակահարմար բանկի ներկա և պոտենցիալ հաճախորդների համար:


Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով կամ զանգահարել 54 55 14 հեռախոսահամարով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով:

Քարտի տրամադրման և օգտագործման ուղեցույց