Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 09.02.2012 15:25
Լրատվական կենտրոն
Նորություններ Մամուլը բանկի մասին Հայտարարություններ
"ՇԱՆՍ" ակցիայի 6 ավանդատու շահեցին մեկ մլն. դրամ 06.02.2012

Փետրվարի 4-ին,  վիճակահանության միջոցով տեղի ունեցած երկրորդ  խաղարկության արդյունքում,  մեկ մլն. դրամ ֆոնդը  շահեցին  6 ավանդատու,  որոնցից մեկը`  750 000 դրամ, մյուսները` 50 000-ական  դրամ: Խաղարկությանը մասնակցում էին  "ՇԱՆՍ" նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից, մայիսից մինչև սեպտեմբերի 30-ը,  ներդրած 251 ավանդատու: Առաջին խաղարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, որին մասնակցել էին 46 ավանդատու:

Հիշեցնենք, որ  "Շանս" ժամկետային ավանդն  էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջև վիճակահանության միջոցով անցկացվում  է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է  ՀՀ դրամով,  36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու,  իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն. դրամից ավելի գումար: Ավելացնենք նաև, որ մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով  գումարներ են ներդրել  շուրջ 718 ավանդատու:

ՙ"Կոնվերս բանկում" ներկայումս գործում են նաև  նոր տեսակի ՙԵՐԵՎԱՆ՚ ժամկետային ավանդի  ակցիաները:

 

<< Հետ