Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 05.09.2011 16:30
SMS-CONVERSE
ծառայություն

SMS-CONVERSE

Օգտվեք SMS-CONVERSE ծառայությունից և եղեք ամենուր տեղեկացված.

Ձեր խնայողական, քարտային, ավանդային և վարկային հաշիվների հասանելի մնացորդների մասին

Կոնվերս բանկում գործող օրվա փոխարժեքների մասին

վերահսկեք Ձեր քարտի մուտքերը և ելքերը

վերահսկեք Ձեր խնայողական /ընթացիկ/ հաշվով կատարվող բոլոր գործարքները

հավաքելով կարճ հաղորդագրություն` ծանոթացեք SMS-CONVERSE ծառայությունների ցանկին:

Ավելին, անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք հրատապ կերպով.

բլոկավորել կամ ապաբլոկավորել Ձեր քարտը:

SMS Converse ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում է օգտվել բանկային ծառայության հետևյալ հարմարավետ տարբերակներից.

1. Տեղեկատվության ստացում հարցման հիման վրա

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս ցանկացած պահի կատարել SMS հարցում և ստանալ Ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ուղարկեք հաղորդագրություն     կարճ համարին և շնորհիվ այս ծառայության` Դուք կարող եք կատարել. 

 

Խնայողական և քարտային հաշիվների հասանելի մնացորդների ստուգում
Bal (AMD, USD, EUR, RUR)

Խնայողական և քարտային հաշիվների հասանելի մնացորդները ստուգելու համար ուղարկեք Bal հաղորդագրությունը 5112 կարճ համարին և ստացեք պատասխան Ձեր բոլոր խնայողական և քարտային հաշիվների մնացորդների վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է ստանալ կոնկրետ Ձեր խնայողական կամ քարտային հաշիվներից որևէ մեկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն, ապա հաղորդագրությունը ուղարկելիս նշեք արժույթը, օրինակ`  Bal USD (AMD, RUR, EUR): Եթե  տվյալ արժույթով քարտային/խնայողական հաշիվ չունեք, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

Ավանդի մնացորդի ճշտում
Dep Bal

Ավանդի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ուղարկեք Dep Bal հաղորդագրությունը Բանկի 5112 կարճ համարին: Եթե Դուք չունեք Կոնվերս բանկում ներդրած ավանդ, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

Վարկի մնացորդի ճշտում
Loan Bal

Վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ուղարկեք Loan Bal հաղորդագրությունը Բանկի 5112 կարճ համարին: Եթե Դուք չունեք Կոնվերս բանկում գործող վարկ, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

Բանկում գործող փոխարժեքների ճշտում
Rates (USD, EUR, RUR)

Բանկում գործող փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պատրաստեք հետևյալ հաղորդագրությունը` նշելով Ձեզ հետաքրքրող արժույթի տեսակը. Rates (USD, EUR, RUR), որից հետո այն ուղարկեք 5112 կարճ համարին: Այնուհետև Դուք կստանաք ընտրված արժույթով փոխարժեքի տվյալ օրվա համար սահմանված Կենտրոնական բանկի, ինչպես նաև Կոնվերս բանկի կողմից սահմանված կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի փոխարժեքները: Եթե արժույթը Ձեր կողմից սխալմամբ չի նշվում կամ նշվում է սխալ, ապա Դուք ստանում եք այդ մասին հաղորդագրություն:

Քարտի բլոկավորման և ապաբլոկավորման պահանջ

Քարտի բլոկավորման պահանջ
Card Block (Card Number)
Քարտը օպերատիվ կերպով բլոկավորելու համար Card Block կարճ հաղորդագրությունը կազմելիս անպայման նշեք նաև քարտի համարի առաջին 6 և վերջին 4 թվերը, որից հետո հաղորդագրությունն ուղարկեք 5112 կարճ համարին: Եթե հաղորդագրության մեջ չի նշվում քարտի համարը, ապա ստանում եք պատասխան, որը զգուշացնում է բլոկավորվող քարտի համարի բացակայության վերաբերյալ: Քարտի բլոկավորման դեպքում Դուք կստանաք հաղորդագրություն` բլոկավորման հայտի կատարման վերաբերյալ:
Քարտի ապաբլոկավորման պահանջ
Card Unblock (Card Number)
Քարտի ապաբլոկավորման անհրաժեշտության դեպքում Card Unblock հաղորդագրությունն ուղարկեք 5112 կարճ համարին` նշելով առաջին 6 և վերջին 4 թվերը: Եթե հաղորդագրությունում չի նշվում քարտի համարը, ապա ստանում եք պատասխան, որը զգուշացնում է ապաբլոկավորվող քարտի համարի բացակայության վերաբերյալ: Քարտի ապաբլոկավորման դեպքում Դուք կստանաք հաղորդագրություն` ապաբլոկավորման հայտի ընդունման վերաբերյալ:

Ուշադրություն. եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով համակարգը չի կարողանում Քարտերի թողարկման և սպասարկման բաժնին տեղեկացնել քարտի բլոկավորման կամ ապաբլոկավորման պահանջի վերաբերյալ, ապա Դուք կստանաք հաղորդագրություն, որը կզգուշացնի, որ քարտի բլոկավորումը կամ ապաբլոկավորումը չի հաջողվում իրականացնել և կառաջարկվեն  հեռախոսահամարներ բանկի հետ հաղորդակցվելու համար:

SMS-Converse ծառայությունների ցանկի ստացման պահանջ
SMS List

SMS-Converse ծառայությունների ցանկը ստանալու  համար ուղարկեք SMS List հաղորդագրությունը 5112 կարճ համարին, որից հետո համակարգի կողմից կստանաք նշված ծառայության ամբողջական ցանկը պարունակող հաղորդագրություն:

Ծառայության սակագին. Յուրաքանչյուր SMS հաղորդագրության համար Ձեր բջջային հեռախոսահամարից (առայժմ` VivaCell և Beeline) կգանձվի 70 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

2. Տեղեկատվության ստացում ավտոմատ, առանց հարցման

 

Քարտային հաշվի մուտքների և ելքերի ակնթարթային վերահսկում

Վերահսկեք Ձեր քարտային հաշվի մուտքերը և ելքերը` յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո Ձեր բջջային հեռախոսահամարներին ստանալով SMS  հաղորդագրություն` կատարված գործարքների մանրամասների, ինչպես նաև մնացորդի վերաբերյալ: Նշենք, որ մայր քարտը, այսպիսով, կարող է վերահսկել նաև կից քարտերի շարժը:

Ծառայության սակագին. Ծառայության համար գանձվում է 20 ՀՀ դրամ ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներից և 40 ՀՀ դրամ` արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներից` ներառյալ ԱԱՀ: 

Խնայողական /ընթացիկ/ հաշիվներով կատարվող գործարքների վերահսկում

Այսուհետ, Դուք հնարավորություն ունեք Ձեր բջջային հեռախոսահամարին ավտոմատ կերպով ստանալ SMS հաղորդագրություն` Ձեր խնայողական /ընթացիկ/ հաշիվներով` գործարքի կատարման պահին կատարվող ցանկացած գործարքի մասին, որը Ձեզ հնարավորություն կտա տեղեկանալու Ձեր հաշվով կատարվող գործարքների կատարման և մնացորդների մասին: 

Ծառայության սակագին. Յուրաքանչյուր SMS հաղորդագրության համար Ձեր խնայողական /ընթացիկ/ հաշվից կգանձվի 12 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

SMS-CONVERSE ծառայությունից օգտվելու համար Ձեզ պարզապես անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը և ներկայացնել "Կոնվերս բանկ" ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ:

SMS-CONVERSE բանկային ծառայության դիմում հայտ

Հարգելի հաճախորդներ,

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: