Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 17.05.2012 14:01
Գտնված երազ
a



Դուք արդեն իսկ հասուն տարիքում եք: Ստանում եք Ձեր ամսական թոշակը և ցանկանում եք մեկ տարվա ընթացքում ամսեամիս գումար 
կուտակել Ձեր ավանդային հաշվին:



Ներդրեք Ձեր խնայողությունները որպես ավանդ "Գտնված երազ", ստացեք կայուն եկամուտ և վայելեք անհոգ օրեր:

 

 

 

Ավանդի արժույթը ՀՀ դրամ 
Նվազագույն գումարը 10 000 ՀՀ դրամ
Ամսական կուտակման առավելագույն գումարը առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը
Ավանդի ժամկետը 1 տարի
Տարեկան տոկոսադրույքը 12% 
Տոկոսների հաշվեգրումը Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա կամ հաշվին` ըստ հաճախորդի ցանկության 

Ավանդ "Գտնված երազ"-ը նախատեսված է միայն կենսաթոշակառուների համար: Կենսաթոշակառու են համարվում այն անձինք, ում   նշանակված է կենսաթոշակ /աշխատանքային, զինվորական, սոցիալական/:

Բացառիկ հնարավորություն

"Գտնված երազ" ավանդատեսակի դեպքում ավանդային պայմանագրի ցանկացած պահի դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6%  հաշվարկով:

Պայմանագիր 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/

ԱՎԱՆԴ "ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ"

Հասուն տարիք` կայուն եկամուտ: