Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 19.03.2012 17:35
Կոմունալ
վճարումներ
"Կոնվերս բանկը" հնարավորություն է ընձեռում բոլոր տեսակի կոմունալ վարձավճարները կատարել.
  • բանկի բոլոր մասնաճյուղերում
  • բանկոմատների միջոցով
  • առանց բանկ հաճախելու` նախապես լրացրած հայտի հիման վրա, խնայողական և քարտային հաշիվներից ավտոմատ գանձումների միջոցով` վարձավճարների կատարման հոգսը հանձնելով բանկին:
Կոմունալ վարձավճարների կատարում բանկում

Հաշված րոպեների ընթացքում բանկում կարելի է կատարել բոլոր տեսակի կոմունալ վարձերի վճարում: Բացի այդ, "Կոնվերս բանկը" եզակի հնարավորություն է ստեղծել բանկ հաճախողների համար. "Կոնվերս բանկի" գլխամասային գրասենյակում տեղեկատու կրպակ սարքի վրա հավաքելով հեռախոսահամարը կամ աբոնենտային քարտի համարը, կարելի է միանգամից իմանալ կոմունալ վարձավճարների գծով պարտքը:


Կոմունալ վարձավճարների կատարում բանկոմատների միջոցով

"Կոնվերս բանկի"  բանկոմատների միջոցով, առանց բանկ հաճախելու, օրվա ցանկացած ժամին VISA, ARCA և MasterCard վճարահաշվարկային քարտերի միջոցով կարելի է կատարել կոմունալ վարձավճարեր, բացառությամբ ջրի վարձավճարի:

Կոմունալ վարձավճարների կատարում` առանց բանկ հաճախելու

"Կոնվերս բանկն" առաջարկում է հայտերի հիման վրա կոմունալ վարձավճարների ընդունման եզակի տարբերակ, որը ժամանակի խնայման լավագույն միջոց է` կոմունալ վարձավճարների կատարման ավելորդ հոգսերից և հերթերից զերծ մնալու համար: Ունենալով "Կոնվերս բանկում" ընթացիկ կամ քարտային հաշիվ, կոմունալ վարձավճարներ կատարելու համար հարկավոր չէ հաճախել բանկ կամ փոստային բաժանմունք, այլ պարզապես անհրաժեշտ է լրացնել "Հաշիվներից կոմունալ վարձավճարների գանձման" հայտը, որտեղ նշվում է.
  • յուրաքանչյուր ամսվա վարձավճարների կատարման նախընտրելի օրը /ամսվա 12-25-ը ընկած ժամանակահատվածում/ 
  • ըստ առանձին կոմունալ ծառայության տեսակի գումարի առավելագույն չափը, որի սահմաններում բանկը կարող է կատարել ավտոմատ գանձումը /դրանից ավելիի դեպքում գանձումը կկատարվի հաճախորդի հետ համաձայնեցնելուց հետո/ 
  • հասցեն կամ էլեկտրոնային հասցեն կամ ֆաքսի համարը` կատարված վարձավճարների գանձման մասին հաճախորդին տեղեկացնելու համար:
Լրացրած հայտի հիման վրա "Կոնվերս բանկը" ավտոմատ կերպով կատարում է

       էլեկտրաէներգիայի
       գազի
       խմելու ջրի
        շարժական և ոչ շարժական հեռախոսների

կոմունալ վարձավճարների գանձումներ և յուրաքանչյուր վճարման մասին տեղեկացնում է հաճախորդին:

Վարձավճարների գանձման ավտոմատ համակարգը հնարավորություն է տալիս կատարել մի քանի բաժանորդների վճարներ, այսինքն` կարող եք կատարել նաև Ձեր հարազատների կոմունալ վարձավճարները:

ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարների ընդունում բանկում

Այսուհետ քաղաքացիները կարող են բջջային հեռախոսների ALO կանխավճարային քարտերը լիցքավորել առանց լիցքավորման քարտ գնելու` "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղում կատարելով ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ` ցանկացած գումարով, բայց ոչ ավել, քան 90,000 ՀՀ դրամը:



Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով:

"Կոնվերս բանկ"` մենք խնայում ենք Ձեր ժամանակը: